Կարճ շրջազգեստ ու ոճային պայուսակ. Շողեր Թովմասյանի գրավիչ կերպարը

11:45   28 մայիսի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Շողեր Թովմասյանը ջինսե կարճ շրջազգեստ է կրում, որը համադրել է ուսի հատվածում բաց սպիտակ բլուզի հետ։ Կերպարն ամբողջացրել են վառ կամիր կոշիկներն ու փոքրիկ, ոճային պայուսակը։ Դերասանուհին նախապատվություն է տվել խոշոր աքսեսուարների՝ ականջօղեր։ Կադրերը մեկնաբանված չեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր կարմիր լողազգեստով եւ սեւ վերնազգեստով։ Հրապուրիչ կադրին կից նա գրել էր․ «Այնքան լավ է, որ ամուսինս նաեւ լավ լուսանկարիչ է»։



© NEWS.am STYLE