Քլոե Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը՝ ընդդեմ Քրիս Ջենների երիտասարդ ընկերոջ

12:19   28 մայիսի, 2019

Հայտնի ընտանիքի 63-ամյա գլուխը պաշտպանել է 38-ամյա սիրելիին՝ Քորի Գեմբլին։ Քրիս Ջենները վիրավորված է եւ հայտարարել է, որ հարազատներն իրեն ցավ են պատճառում։

Նրա դուստրերից մեկի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, հայտարարել է, որ Քորի Գեմբլը չափազանց փակ է ու առեղծվածային։ Ռեփերը կասկածել է, որ  զոքանչի լռակյաց սիրեկանը ինչ-որ բան է թաքցնում։ Քանյեն մերկացնող հաղորդագրություն է ուղարկել նրան առավոտյան ժամը 6-ին։  

Хлои Кардашьян и Канье Уэст объявили войну бойфренду Крис Дженнер

Ընտանիքի անդամների միջեւ «հարաբերությունների պարզումը» սկսվել է «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի ընթացքում։ Երաժիշտը չի կարողացել մասնակցել նկարահանումներին, եւ Քիմը բառացիորեն փոխանցել է նրա բառերը։ «Քանյեն Քորիին գրել է. «Լսեք, մենք ձեզ չենք ճանաչում։ Մենք երբեք չենք հանդիպել ձեր ընտանիքի անդամներից որեւէ մեկի հետ»»,- պատմել է ռեփերի կինը։

Ի պատասխան Քրիս Ջենները Քանյեին մեղադրել է, որ այդքան վաղ «վատ էներգիա» է բերել տուն։ Անսպասելիորեն ռեփերին պաշտպանել է Քլոեն, որը հայտարարել է, որ կիսում է նրա կասկածները։ Քրիսը զայրացած արձագանքել է՝ հայտարարելով, որ Ուեսթը չափազանց կոպիտ է վարվել։ «Ես երբեք անհարգալից վերաբերմունք չէի ցուցաբերի ձեր զուգընկերոջ հանդեպ»,- ասել է Քրիսը։

Քլոեն պարզաբանել է, որ Քորիի հետ այդպես էլ մտերիմ հարաբերություններ չեն ստեղծվել, քանի որ բոլորը կարծում էին, որ սիրավեպը երկար չի տեւի։ Գեմբլը, որը երաժշտական պրոդյուսեր է, հայտարարել է, որ աշխատում է հայտնի մարդկանց հետ եւ սովոր է լեզուն ատամների եւետում պահել, հայտնել է US Weekly-ն։

Արդյունքում Քարդաշյան-Ջեններ ընտանիքի գլուխը երեխաներին խնդրել է չխառնվել իր եւ Գեմբլի ընտանեկան կյանքին։ «Նորմալ չէ, երբ կասկածում եք իմ եւ Քորիի հարաբերություններին, եւ դա խոցում է իմ զգացմունքները։ Քորին ընտանիքի մի մասին է։ Նա ոչ մի տեղի չի անհետանա, եւ բոլորը պետք է ընդունեն դա»,- նշել է Քրիսը։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE