Քայլի Ջենները՝ էքստրեմալ կարճ, պրովոկացիոն զգեստով

12:49   28 մայիսի, 2019

Այո՛, Քայլի Ջենները կարողանում է զարմացնել իր վառ կերպարներով։ Պապարացիներն աստղին նկատել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկի մոտակայքում։ Մոդելը ընթրիքի է մեկնել էքստրեմալ կարճ, նեոնային զգեստով։ Կերպարն ամբողջացրել են թափանցիկ բարձրակրունկ կոշիկները եւ մինիմալիստական աքսեսուարները։

Աստղի դիմահարդարումը եւս արտասովոր էր. Քայլին ընտրել էր նարնջագույն երանգի ստվերաներկեր, վառ կարմրաներկ։ Մազերը հավաքված էին։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Instagram, Splashnews 



© NEWS.am STYLE