Հայտնի պրոդյուսերն Ալսուի դստերը «ֆանտաստիկ» կարիերա է խոստացել

13:13   28 մայիսի, 2019

Երաժշտական պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը հայտարարել է, որ Ալսուի դստերը՝ Միկելա Աբրամովային կարող է իր մոտ վերցնել, եթե նրա ծնողներից այդպիսի խնդրանք լինի։ Այդ մասին նա ասել է «Մոսկվան է խոսում» ռադիոընկերության հետ զրույցում։

Микелла Абрамова

«Պատրաստ եմ աջակցել նրան, վստահ եմ, որ եթե Միկելան չմտափոխվի, նա ֆանտաստիկ շանսեր ունի, նա շատ տաղանդավոր է»,- նշել է Պրիգոժինը։

Պրոդյուսերը կարծում է, որ Աբրամովան չի մասնակցել «Մանկական ձայնի» հատուկ թողարկմանը սկանդալից հետո հոգեբանական ցնցման հետեւանքով։ Ամեն դեպքում Պրիգոժինին դուր է եկել բոլոր ֆինալիստներին հաղթող ճանաչելու «Առաջին ալիքի» որոշումը։

Семья Алсу опровергла требование засекретить результаты проверки голосования шоу

Մայիսի 24-ին հեռարձակվել է «Մանկական ձայնը» նախագծի հատուկ թողարկումը Միկելա Աբրամովայի օգտին ձայների արհեստական ավելացման հետ կապված սկանդալից հետո։ «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնստը հաղթող է հայտարարել նախագծի եզրափակչի բոլոր մասնակիցներին եւ յուրաքանչյուրին 1 մլն ռուբլի հատկացրել։ Աբրամովակն հատուկ թողարկմանը ներկա չէր։



© NEWS.am STYLE