Հայտնի ռեփ կատարողը մերկ լուսանկարվել է, ապա ջնջել սոցիալական ցանցերի էջերը

14:12   28 մայիսի, 2019

Հիփ-հոփ կատարող Իգի Ազալիան ջնջել է Twitter-ի եւ Instagram-ի էջերն այն բանից հետո, երբ համացանցում են հայտնվել նրա մերկ լուսանկարները GQ-ի համար։ Նախքան հաշիվներն ապակտիվացնելը նա զայրալից հրապարակում է արել, որի կրկնօրինակը ներկայացրել է Twitter-ի Pop Alarms հաշիվը։

Ազալիան բողոքել է իր հրապարակմանը կից տղամարդկանց մեկնաբանություններից։ «Ես ինձ դավաճանված, ամոթահար, չար, տխուր եմ զգում, զգում եմ, որ ինձ ծաղրել են, միլիոնավոր այլ բաներ եմ զգում։ Եվ ոչ միայն այ պատճառով, որ ես դրան չեմ համաձայնել, այլեւ մարդկանց նողկալի արձագանքից։ Տղամարդկանց բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք ես տեսել եմ, ֆանտազիաներ էին պարունակում իմ մարմնի վերաբերյալ, եւ այդ ֆանտազիաներն ինձ շատ են անհանգստացրել։ Սիրտս խառնում է անկեղծ բաներից, որոնք ասում էին մարդիկ»,- ասել է ռեփ կատարողը։

Իգի Ազալիան խոստացել է գտնել արտահոսքի մեղավորներին եւ նրա դեմ ոստիկանություն բողոք ներկայացնել։ Նա հավելել է, որ մոտ ապագայում սոցիալական ցանցերում չի հայտնվի մեկնաբանություններում «նողկալի կեղտի» պատճառով։



© NEWS.am STYLE