Ամերիկյան էլեգանտություն. Մելանյա Թրամփի անթերի կերպարները Տոկիո ուղեւորությունից

20:39   28 մայիսի, 2019

ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ մայիսի 25-ին չորսօրյա այցով ժամանել էր Ճապոնիա։ Ըստ ավանդույթի՝ ուղեւորությունն իսկական դեֆիլեի է վերածվել. քննադատները հետաքրքրությամբ հետեւում էին ԱՄՆ առաջին տիկնոջ կերպարներին, որոնց հեղինակը ոճաբան Էրվե Պյերն է։  

Պաշտոնական ընթրիքի ընթացքում Մելանյա Թրամփը շքեղ կերպարում էր. նա ընտրել էր J. Mendel-ի զգեստը, որը վրա փետուրներ էին նկարված։ Էլեգանտ կերպարն ամբողջացնում էին Christian Louboutin-ի կոշիկները, ինչպես նաեւ ընդգծված աչքերը։

ԱՄՆ առաջին տիկինն օդավանակայանում արդեն Dries Van Noten-ի վառ եւ էլեգանտ վերարկու-զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էին դեղին բարձրակրունկները եւ արեւային ակնոցը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images



© NEWS.am STYLE