Սեւ զգեստ եւ թափանցիկ կոշիկներ. Հռիփսիմե Հակոբյանի կերպարը

19:47   28 մայիսի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Instagram-յան իր էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ է կրում, որը համադրել է կանաչ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են սեւ պայուսակը եւ թափանցիկ կոշիկները։ Հռիփսիմե Հակոբյանը վառ դիմահարդարում է ընտրել. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։  

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրում Հռիփսիմեն պատկերված էր ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։ Զույգը կրում էր սեւ, դասական, բեմական հագուստ։ Կադրին կից երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Սպասու՞մ եք մեր նոր դուետին»։



© NEWS.am STYLE