Ինչպես կրել վառ դեղին գույնի հագուստ. Versace-ի նոր գովազդում ցույց է տալիս Իրինա Շեյքը

19:17   28 մայիսի, 2019

33-ամյա Իրինա Շեյքը հերթական անգամ դարձել է Versace-ի գովազդային նոր արշավի աստղը։ Ռուս սուպերմոդելը ցույց է տվել՝ ինչպես կրել այս ամռան ամենանորաձեւ գույներից մեկը՝ վառ դեղին։

В новой кампании Versace Ирина Шейк показала, как носить кислотно-желтый цвет

Շեյքը վառ կաշվե վերարկուն համադրել է նույն երանգի պայուսակի եւ կոշիկների հետ։ Ազդեցիկ կերպարն ամբողջացրել են մուգ զուգագուլպաները, ոսկեգույն զարդերը եւ յուրօրինակ կախազարդերը։

Մոդելի մազերն ուղիղ են հարդարված։ Շեյքը լուսանկարները հրապարակել է Instagram-ի էջում, ուր երկրպագուները գովել են նրան։

Իրինա Շեյքը երկար տարիներ համագործակցում է Versace ապրանքանիշի հետ եւ 64-ամյա Դոնաթելա Վերսաչեի մտերիմ ընկերուհին է։ Ավելի վաղ նա գովազդային արշավի համար նկարահանվել է սեւ էլեգանտ զգեստով։ Գեղեցիկ կադրերն ուղեկցվում էին Պյոտր Իյլիչ Չայկովսկու երաժշտությամբ։



© NEWS.am STYLE