«Սթորմին սուշի է սիրում». Քայլի Ջենները մեկամյա դստերը կերակրում է ճապոնական խոհանոցի կերակրատեսակներով

20:09   28 մայիսի, 2019

Քայլի Ջենների դուստրն ընդամենն ամիսներ առաջ է մեկ տարեկան դարձել, սակայն փոքրիկն արդեն իր գաստրոնոմիական նախընտրություններն ունի։ Սթորմին ճապոնական խոհանոց է սիրում, ինչի մասին ռեալիթի-շոուի աստղը պատմել է ամերիկացի բլոգերի հետ զրույցի ընթացքում։

Հիզեր Սանդերսի վիդեոբլոգում Քայլին ընկերուհուն սովորեցնում է կառավարել փայտիկները, ինչը վարպետորեն է անում. հայտնի կլանի ներկայացուցիչը դեռ դպրոցական տարիներից տարվել է ճապոնական խոհանոցով։ Նա ենթադրում է, որ սուշիի եւ ռոլերի հանդեպ սերը փոխանցվել է դստերը։ «Սթորմին սուշի է սիրում։ Իհարկե, ես նրան հում մթերքով չեմ կերակրում։ Նա պարզապես  սիրում է էդամամե եւ կանգ չի առնում, քանի դեռ ամբողջը չի կերել։ Նա կարող է նաեւ մի ամբողջ աման բրինձ ուտել սոյայի սոուսով»,- պատմել է Ջենները։

Որոշ երկրպագուներ զայրացել են. կարելի՞ է արդյոք ճապոնական խոհանոցով կերակրել մեկ տարեկան երեխային, սական Քայլիին նախկինում եւս գովել են դստեր նկատմամբ  հոգատար վերաբերմունքի համար։ Այդ պատճառով կարելի է ենթադրել, որ Սթորմին առողջության համար ոչ մի վտանգավոր բան չի ուտում։

Ամսվա սկզբին անանուն աղբյուրները հայտնել են, որ Ջեններն այնքան լավ է կատարում մայրիկի պարտականությունները, որ ծրագրում է երկրորդ երեխային լույս աշխարհ բերել։ Լուրերի առիթ էր դարձել Քայլի Ջենների շնորհավորական հրապարակումը, որը նվիրված էր նրա սիրելիին՝ Թրեւիս Սքոթին. աստղը նրան առաջարկել էր կրկին ծնողներ դառնալ։ «Քայլին հաճախ է խոսում Թրեւիսից եւս մեկ երեխա ունենալու մասին եւ ցանկանում է հղիանալ արդեն հաջորդ տարի։ Նա մշտապես ասում է, որ կոչված է մայր լինել»,- պատմել է աղբյուրը։



© NEWS.am STYLE