Արտահայտիչ շպար. հմայիչ Արմինկայի լուսանկարը

21:41   28 մայիսի, 2019

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր վառ դիմահարդարումը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Արմինկան արտահայտիչ շպարով է. ընդգծված են աչքերն ու շուրթերը, ինչպես նաեւ այտոսկրերը։ Երգչուհին երեկոյան սանրվածք է ընտրել։ Արմինկայի էջը լի է դրական մեկնաբանություններով։ «Գեղեցկություն»,- գրել է նրանցից մեկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր մայրիկի հետ։ Արմինկան սպիտակ հագուստ էր կրում եւ վառ դիմահարդարմամբ էր։ «Երջանիկ եմ, որ կարողացա իսկական տոն պարգեւել մորս»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին, որը կատարումներով հանդես էր եկել Մայրերի օրը։



© NEWS.am STYLE