Ինչպես է Թինա Կանդելակին երազել շիկահեր դառնալ

11:11   29 մայիսի, 2019

Թխահերների օրը «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին կանանց կոչ է արել ուրախանալ բնական գեղեցկությամբ։

Նա խոստովանել է, որ նախկինում իրեն չի ընդունել այնպիսին, ինչպիսին իրականում է. դժգոհ էր, որ մազերը, աչքերն ու հոնքերը սեւ են, մաշկը՝ թուխ։ «Զարմանալի չէ, որ երազում ես երկարոտն շիկահեր էի»,- պատմել է նա։  

Կանդելակիի երազանքն իրականություն է դարձել նրա դստեր՝ Մելանիայի դեպքում. նա ծնվել է շեկ մազերով ու կապույտ աչքերով։ Սակայն մեծանալով՝ շագանակահեր է դարձել։

Թինայի խոսքով՝ մենք ֆանտաստիկ առաջընթացի ժամանակներում եք ապրում, երբ հնարավոր է ընտրել մազերի, աչքերի գույնը, կազմվածքի պարամետրերը... «Առաջարկում եմ ուրախանալ բնական գեղեցկությամբ, որով մեզ եւ մեր երեխաներին օժտել է բնությունը։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի շագանակահերներ։ Ւսկ սիրելի շիկահերներին կասեմ. երբ մենք շիկահեր ենք դառնում, դա չափազանց շատ է աչքի զարնում, իսկ դուք կարող եք թխահեր դառնալ ցանկացած պահի»,- կարծում է աստղը։

Աղբյուրը՝ Instagram, Cosmo



© NEWS.am STYLE