Կարճ ջինսե կիսաշրջազգեստ, վերնաշապիկ․ Եվա Բաղդասարյանի գրավիչ լուսանկարը

22:33   28 մայիսի, 2019

Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոսեսիաներից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է ուլտրակարճ ջինսե կիսաշրջազգեստ, կարմիր, ամառային վերնաշապիկ եւ ամառային կոշիկներ։ Կադրն արված է Խոր վիրապում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին գործված զգեստ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Եվա Բաղդասարյանն այն համադրել էր բաց գույնի բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել է նուրբ դիմահարդարումը։



© NEWS.am STYLE