Սոնա Ռուբենյանի ամառային street style-ը

23:41   28 մայիսի, 2019

Երգչուհի Սոնա Ռուբենյանը միկրոբլոգի իր էջը շատ ակտիվ է վարում։ Երգչուհին բավականին շատ է ճամփորդում, մասնակցում տարբեր համերգների եւ միջոցառումների, ինչի մասին նա պարբերաբար տեղեկացնում է իր հետեւորդ-երկրպագուներին։ Սոնան չի մոռանում նաեւ ներկայացնել իր հմայիչ լուքերին ու street style-երը։

Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գարնանային, քնքուշ, առօրյա լուքը։ Երգչուհին կրում է սեւ վերնաշապիկ, նույն երանգի տաբատ։ Առօրյա կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները, պայուսակն ու արեւային ակնոցը։ Կադրում երեւում է նաեւ Գարիկը։ Իսկ կադրին կից Սոնոն գրել է․ «Նկարում գտեք «հայ տղուն»»։

Նշենք, որ ավելի վաղ Սոնա Ռուբենյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր գարնանային, քնքուշ, միեւնույն ժամանակ վառ դիմահարդարմամբ։ Սոնայի աչքերն ավելի արտահայտիչ էր դարձրել վարդագույն ստվերաներկը։ Վարսերը մասամբ հավաքված էիեն, սիրված երգչուհին կրում էր սպիտակ հագուստ։ Լուսանկարին կից մեկնաբանությունների հատվածում Սոնան որեւէ գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE