«Մեգան Մարքլի խելագար եղբայրը» պատմել է՝ ինչպես է քույրը կործանել իր կյանքը

13:13   29 մայիսի, 2019

Թոմաս Մարքլ կրտսերը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի եղբայրը, հայտնել է, որ քրոջ ամուսնությունն արքայազն Հարրիի հետ կործանել է իր կյանքը, հայտնում է The Mirror-ը։

Ամերիկացուն դուր չի գալիս, որ նրա ընտանիքն ուշադրության կենտրոնում է։ «Իմ յուրաքանչյուր քայլ դիտարկվում է խոշորացույցի տակ։ Հիմա իմ մասին ասում են թե ճշմարտություն, թե սուտ»,- դժգոհել է դքսուհու եղբայրը։ Նա պատմել է, որ տեսողության հետ կապված խնդիրների պատճառով ստիպված է եղել թողնել ապակեգործի աշխատանքը, իսկ այժմ նոր աշխատավայրի փնտրտուքի հետ կապված խնդիրներ ունի. նրան խանգարում են լրատվամիջոցները։ Քանի որ Թոմասի անունը հաճախ է հայտնվում մամուլում, գործատուները չեն ցանկանում նրան ընդունել կոլեկտիվ, գրում է հրատարակությունը։

Բացի այդ՝ Թոմասի խոսքով՝ նրան մերժում են բնակարանի վարձակալության հարցում, եւ նա ընտանիքի հետ վերջին երկու ամսվա ընթացքում ստիպված է գիշերել հյուրանոցներում։ «Եվ այս ամենն այն պատճառով, որ իմ կյանքը հանկարծակի հայտնվեց ուշադրության կենտրոնում ոչ իմ պատճառով։ Դա դժվար է ընդունել, առավել եւս որ ես երբեք այդ մասին չեմ խնդրել»,- ասել է Թոմասը՝ հավելելով, որ այժմ հայտնի է որպես «Մեգանի խելագար եղբայր»։

Դքսուհին լարված հարաբերություններ ունի ոչ միայն եղբոր հետ. նրա հոր եւ քրոջ յուրաքանչյուր հարցազրույց սկանդալային է դառնում։ Միակը, ում հետ Մարքլը լավ հարաբերություններ ունի, նրա մայրն է։ Դորիա Ռեգլայդը Լոս Անջելեսից մեկնել էր Լոնդոն՝ դստերը մոտ լինելու եւ առաջնեկին խնամելու հարցում օգնելու համար։



© NEWS.am STYLE