Մադոննա Հարությունյանի եւ Սոս Ջանիբեկյանի դստեր ջերմ լուսանկարները

10:49   29 մայիսի, 2019

Ոճաբան Մադոննա Հարությունյանը՝ դերասան Սոս Ջանիբեկյանի կինը, կիսվել է սիրառատ ընտանեկան կադրերով։

Իր միկրոբլոգում հրապարաված լուսանկարներում երիտասարդ մայրիկը պատկերված է դստեր՝ փոքրիկ Անաիսի հետ։ Ոճային մայրիկը սեւ զգեստ է կրում, որը համադրել է գեղեցիկ պայուսակի հետ։ Մադոննան լուսանկարները չի մեկնաբանել, միայն նշել է, որ կադրերն արվել են Սիրահարների այգում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Մադոննան մոխրագույն հագուստ էր կրում, որը համադրել էր արեւային ակնոցի հետ։ Նա արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել, իսկ մեկնաբանություններում մեջբերել էր «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում հաղթող ճանաչված Նիդերլանդների ներկայացուցչի երգից մի հատված ու հարցրել՝ արդյոք հետեւորդներին դո՞ւր է եկել երգը։



© NEWS.am STYLE