Մարգարիտա Սիմոնյանը «խնամախոսում է» խորթ աղջկան՝ Տիգրան Քեոսայանի եւ Ալյոնա Խմելնիցկայայի դստերը

12:16   29 մայիսի, 2019

RT-ի գլխավոր խմբագիրը եւ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը, հրապարակել է խորթ դստեր՝ ամուսնու եւ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի դուստր Ալեքսանդրա Քեոսայանի լուսանկարը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

«Տեսե՞լ եք այսպիսի գեղեցկուհիների։ Խորթ դուստրս է, չեմ վախենա այդ բառից։ Ժամանակավորապես միայնակ, ի դեպ»,- Instagram-ի իր էջում գրել է լրագրողը՝ ակնարկելով աղջկա ընտանեկան դրությունը։

Картинки по запросу александра кеосаян

Ի դեպ, Ալեքսանդրան շատ գեղեցիկ է. տարիների ընթացքում նա ավելի է նմանվում իր աստղային մայրիկին՝ Ալյոնա Խմելնիցկայային, որը հրաշալի տեսք ունի։ Աղջիկը շատ լավ է երգում ու շատ տաղանդավոր է։ Ալեքսանդրան ամեն կերպ ապացուցում է, որ «հանճարների երեխաների վրա բնությունը չի հանգստանում»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ahsha (@ahshamusic)

Ալյոնա Խմելնիցկայան եւ Տիգրան Քոեսայանն ամուսնացած են եղել ավելի քան 20 տարի։ Նորությունն այն մասին, որ 2014թ.-ին զույգ բաժանվել է, զարամացրել է նրանց երկրպագուներին։ Երկու դուստրերը եւ համատեղ աշխատանքը կինոստուդիայում զույգին ընկերներին է վերածել նաեւ ամուսնալուծությունից հետո. Ալյոնան եւ Տիգրանը ջերմ հարաբերություններ են պահտպանում եւ չեն դադարում շփվել ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական կյանքում։ 



© NEWS.am STYLE