12:45 29 մայիսի, 2019Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը լուսանկար է հրապարակել ռուսական շոու-բիզնեսի ամենասիրված աստղերից մեկի հետ։

Դերասանուհին, որն «Էլենի օրագիրը 2» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում պատկերված է Գրիգորի Լեպսի հետ։ Հենց նրա երգերից մեկի բառերով էլ հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին, որը, դատելով ինստագրամյան էջում արված հրապարակումներից, օրերես գտնվում էր Մոսկվայում. «Լավագույն օրը երեկ էր»։

Ավելի վաղ դերասանուհին համատեղ լուսանկար էր հրապարակել Հասմիկ Խոջյանի եւ Մարինկա Խաչատրյանի հետ։ Իննան սպիտակ զգեստ էր կրում եւ նուրբ դիմահարդարմամբ էր, Մարինկա Խաչատրյանը վառ վարդագույն վերնաշապիկ էր ընտրել, Հասմիկ Խոջյանը կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։