«Գահերի խաղ»-ի եզրափակիչ սերիայից հետո Քիթ Հարինգթոնը հայտնվել է կլինիկայում

15:11   29 մայիսի, 2019

Դերասան Քիթ Հարինգթոնը, որն ամբողջ աշխարհում հայտնի է աղմուկ հանած «Գահերի խաղը» սերիալում Ջոն Սնոուի դերով, եզրափակիչ սերիայից հետո հայտնվել է վերականգնողական կլինիկայում, հայտնում է Page Six-ը։

Ըստ հրատարակության բազմաթիվ աղբյուրների՝ 32-ամյա դերասանը Prive-Swiss էլիտար կլինիկայում պաքարում է գերհոգնածության, սթրեսի եւ ալկոհոլիզմի դեմ. պատճառը սերիալի ավարտն է։ Հարինգթոնի ընկերոջ խոսքով՝ նա գիտակցել է՝ «ահա եւ վերջ. սա ավարտն է»։  

Բժիշկները նրան հոգեբանական մարզումներ, կոգնիտիվ-վարքաբանական թերապիա եւ մեդիտացիա են նշանակել։ Հարինգթոնի կինը՝ Ռոուզ Լեսլին, որը սերիալում մարմնավորել է Իգրիտի կերպարը, ամուսնու կողքին է։ Այս կլինիկայում բուժման մեկ ամիսն արժե 120 հազար դոլար։



© NEWS.am STYLE