Քանյե Ուեսթը պատմել է իր հիվանդության մասին. ամեն ինչ լուրջ է

16:39   29 մայիսի, 2019

Ռեփեր Քանյե Ուեսթը, մեղմ ասած, սկանդալային մարդ է։ Նա կարողանում է իր մասին պատմել այն, ինչ ավելի է թաքցնել։

Քանյե Ուեսթը մասնակցել է Դեւիդ Լետերմանի շոուին, որին անկեղծորեն պատմել է իր հիվանդության մասին։ «Դեղերը հարկավոր է ընդունել ամեն օր, ուզում ես դա, թե ոչ։ Եթե դա չանես, վիճակը, որը դու չես ուզում, ավելի ու ավելի ուժեղ կլինի, եւ մի օր կհայտնվես հիվանդանոցում։ Ես ավելի հաճախ եմ հիպերպարանոիկ դառնում, նոպաներ ունենում։ Քեզ թվում է, թե բոլորը խաբում են քեզ, քեզ վատն են ցանկանում, կառավարությունը գլխումդ սարք է տեղադրել եւ ձայնագրում է բոլոր մտքերդ, ամենուր դավադրություն է»,- խոստովանել է նա։

Ինչպես հայտնում է Peopletalk-ը, Քանյեի մոտ ախտորոշվել է մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ՝ բիպոլյար խանգարման տեսակներից մեկը, որի դեպքում մարդը մեկ  հայտնվում է դեպրեսիվ վիճակում, մեկ՝ սկսում գրգռվել։ Տրամադրությունը կարող է փոխվել յուրաքանչյուր ժամ։ Ծայրահեղ աստիճանի դեպքում համախտանիշը կարող է հասցնել ինքնասպանության փորձի։ Ռեսթը նաեւ քննադատել է հիվանդանոցի աշխատակիցների վարքը, որոնք իրեն ձեռնաշղթաներով կապել են մահճակալին։ «Երբ այդպիսի վիճակում ես, ինչ-որ մեկին վստահելու կարիք ունես, իսկ այդպիսի վարքագիծը դաժան է»,- հայտարարել է Ուեսթը։

via GIPHY

Հիշեցնենք՝ Ուեսթի մոտ նոպաներն առաջին անգամ սկսել են 2016թ.-ին նյարդային պոռթկումից հետո։ Այդ ժամանակ նա խոստովանել էր, որ դեպրեսիայի պատճառով մշտապես մտածել է կյանքին վերջ տալու մասին եւ անհանգստանում էր, որ այդ պատճառով Քիմը կբաժանվի իրենից։ «Ես գիտեմ՝ ինչ է նշանակում զգալ, որ ցանկանում ես կարգի բերել սեփական կյանքդ, նույնիսկ եթե դա նշանակում է վերջ տալ կյանքիդ սեփական ձեռքերով։ Ես ունեցել եմ այդպիսի մտքեր եւ ցանկանում եմ կիսվել ձեզ հետ, թե ինչն է ինձ ետ պահել այդ քայլից։ Կանոն առաջին՝ խուսափեք մարդկանցից, որոնք ձեզ ստիպում են մտածել ինքնասպանության մասին»,- Twitter-ում գրել էր երաժիշտը։ Քիմն ամեն ինչում աջակցել է ամուսնուն եւ միշտ ասել, որ միասին են պայքարելու հիվանդության դեմ։



© NEWS.am STYLE