Calvin Klein-ի զգեստ եւ բարձրակրունկներ. Մելանյա Թրամփը՝ Վաշինգտոնում

19:45   29 մայիսի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն եւ նրա կինը՝ Մելանյա Թրամփը, Ճապոնիայից վերադարձել են Սպիտակ տուն եւ հայտնվել տեսախցիկների օբյեկտիվում։

ԱՄՆ առաջին տիկինն ընտրել էր Calvin Klein-ի զգեստ, որն իդեալականորեն ընդգծում էր նրա կազմվածքը՝ բարակ գոտկատեղ, կանացի ազդրեր։ Մելանյան կերպարն ամբողջացրել էր Manolo Blahnik-ի բարձրակրունկ կոշիկներով, որոնք ամռանը հաճախ է կրում։ Թրամփի կինն առօրյա սանրվածք էր ընտրել եւ զուսպ դիմահարդարում։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images



© NEWS.am STYLE