«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել (վիդեո)

17:31   29 մայիսի, 2019

Հեռուստատեսությունում հաջողակ կարիերայից հետո ռուս հայտնի հեռուստահաղորդավար Միխայիլ Շիրվինդտը որոշել է բլոգեր դառնալ։ Նա YouTube-յան իր ալիքում թողարկում է «Съедобное несъедобное» նախագիծը, որում պատմում է տարբեր ազգերի խոհանոցի մասին։ Հերթական թողարկումն Ալեքսանդրը նվիրել է Հայաստանին։

Ճանապարհորդը մեկնել է Երեւանում գտնվող Վերնիսաժ, ուր նվեր է ստացել «կնոջից, որը բոլորին ամեն ինչ նվիրում է»։ Առեւտրականներից մեկի հետ, որը ճանաչել է հայտնի դերասան Ալեքսանդր Շիրվինդտին, «բացահայտել է НТВ-ն»։

Ապա նա մեկնել է Գառնու տաճար, ուր գեղեցիկ բնապատկերի դոնին լսել է «հայկական դուդուկ»։ Հնարավոր չէ լինել հյուրընկալ Հայաստանում եւ չայցելել Սեւան։ Լճի ֆոնին խոհարար Գոռի հետ նա քաբաբ է պատրաստել խեցգետնի վզիկներից։ Դիտեք այլընտրանքային հայացք մեր երկրի նկատմամբ սրամիտ հաղորդավարից...



© NEWS.am STYLE