Dolce&Gabbana-ն Մոնիկա Բելուչիի պատվին կոսմետիկա է ստեղծել

16:21   1 հուլիսի, 2013

48-ամյա դերասանուհի եւ մոդել Մոնիկա Բելուչին կրկին նկարահանվել է D&G ապրանքանիշի գովազդային արշավի համար:

Radio France-ի փոխանցմամբ, Դոմենիկո Դոնչեն եւ Ստեֆանո Գաբանան մոդելի անունով True Monica կոսմետիկան են ներկայացրել: Այս շարքը ստեղծելու համար Դոմենիկոյի եւ Ստեֆանոյի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել հենց Մոնիկան:

Հատուկ նոր հավաքածուի գովազդային արշավի համար հրավիրվել է ճանաչված լուսանկարիչ Ջանպաոլո Սգուրան:

 

Կոսմետիկական շարքում ընդգրկված են ստվերաներկ, աչքերի մատիտ, եղունգների լաք եւ այլն:

Նկատենք, որ գույները վառ չեն. շեշտը դրվել է բաց վարդագունի վրա, իսկ ստվերաներկերը միայն «դասական» սեւ-սպիտակ-շագանակագույն երանգներով են: Նման դիմահարդարում է նախընտրում ինքը՝ Մոնիկա Բելուչին: Ի դեպ, շրթներկի կափարիչին կարելի է տեսնել հայտնի դերասանուհու «ոսկե» ինքնագիրը:



© NEWS.am STYLE