Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը սկանդալների ընթացքում սպառնացել է սպանել նրան

11:19   30 մայիսի, 2019

Շոկային մանրամասներ Քլոե Քարդաշյանի նախկին սիրելիի՝ 39-ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմի մասին. նա ոչ միայն դավաճանել է կնոջը, այլեւ սպառնացել սպանել նրան։ Մարզիկը հրապարակել է հուշագրությունները՝ «Խավարց դեպի լույս»։ Գրքի նկատմամբ հանրության ուշադրությունը գրավելու համար նա տարբեր հարցազրույցներում որոշ մանրամասներ է պատմում Քլոեի մասին։

Նախկինում Լամարը հաճախ է չարաշահել ալկոհոլն ու թմրամիջոցները։ Մի անգամ՝ հոգեմետ նյութի հերթական ընդունումից հետո, մարզիկը հարձակվել է կնոջ վրա։ Նա բղավել է՝ «ես կսպանեմ քեզ» եւ զգուշացրել, որ Քլոեն չգիտի, թե ինչի է ամուսինն ընդունակ։ Հեռուստաաստղը ստիպված է եղել թաքնվել ընկերների մոտ։ «Ես գրեթե վստահ եմ , որ նա պետք է վախենար այդ պահին։ Երբ այս մասին մտածում եմ, չեմ կարողանում հավատալ, որ այդպես եմ վերաբերվել այդ թագուհուն»,- ABC News-ին խոստովանել է Օդոմը։

Քլոեին դուր չի գալիս, որ նախկին ամուսինը գովազդվում իր անվան հաշվին։ Նա Լամարից բաժանվել է դեռ 2016թ-ին, սակայն վերջին խոստովանությունները նրան հանել են հավասարակշռությունից։ Տղամարդն օգտագործում է իրեն՝ իր նկատմամբ ուշադրությոն գրավելու համար։  

«Լամարն ասում է, որ Քլոեին կորցնելն իր կյանքի ամենամեծ զղջումն է։ Բայց եթե նա իսկապես այդքան հոգ տաներ նրա մասին եւ սիրեր այնպես, ինչպես ասում է, չէր գրի իր գիրքը։ Լամարը կրկին ու կրկին դավաճանում է նրան։ Այդպիսի բան չի եղել նույնիսկ նրանց ամենավատ օրերին։ Քլոեին դա շատ է ցավեցնում»,- Քարդաշյանների ընկերներից մեկը պատմել է HollywoodLife-ին։

Օդոմի խոսքով՝ ամուսնության ընթացքում կնոջը դավաճանել է ավելի քան երկու հազար անգամ։ Ամուսնությունից չորս տարի անց բասկետբոլիստին անգիտակից վիճակում հայտնաբերել էին աղջիկների հետ։ Նա ողջ է մնացել, սակայն Քլոեն դիմել էր ամուսնալուծության համար։

Լուսանկարները՝ Legion Media, REX/Shutterstock



© NEWS.am STYLE