«Ես ու իմ լռությունը». Ռիփին ցույց է տվել գեղեցիկ կազմվածքը

10:47   30 մայիսի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում համարձակ ֆոտոշարքերով, ներկայացրել է իր նոր կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին դասական կերպար է ընտրել. նա սպիտակ տոպ է կրում որը համադրել է նույն գույնի պիջակի տաբատի հետ։ Կերպարն ամբողջացրել են ոսկեգույն ժամացույցը եւ վառ դիմահարդարումը։ «Ես ու իմ լռությունը»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին սպորտային հագուստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր մեղմ դիմահարդարումը։ Մեկնաբանություններում Ռիփին մեջբերել էր Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը. «Միայն նրանք, ովքեր աբսուրդային քայլեր են անում, կարող են հասնել անհնարինին»։

Լուսանկարները՝ @vahestep



© NEWS.am STYLE