«Անրիի առաջին աշխատանքային օրը մայրիկի հետ». Մովսես Երեմյանը հրապարակել է որդու լուսանկարը

12:53   30 մայիսի, 2019

Դերասան Մովսես Երեմյանը կիսվել է սիրառատ ընտանեկան կադրերով։

Իր միկրոբլոգում դերասանը հրապարակել է կնոջ՝ Աննա Սիմոնյանի եւ որդու՝ Անրիի ջերմ լուսանկարը։ «Անրիի առաջին աշխատանքային օրը մայրիկի հետ»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է դերասանը։

Հիշեցնենք՝ դերասանն ավելի վաղ տեղադրել էր որդու լուսանկարն ու ջերմ շնորհավորել նրան։ «Հրաշք Անրի... թող քո առաջ բացվեն բոլոր դռները, որ կարողանաս սիրես ու վայելես այս կյանքը: Առողջ եղիր մարմնով ու հոգով, որովհետեւ մնացած ամեն բան քո ձեռքերում է: Թող հաջողությունը դառնա ստվերդ ու հետեւի քեզ ամենուր: Թող սերը առաջնորդի քեզ կյանքում, որ ձեռք բերես մնայուն արժեքներ: Ավելի հաճախ ժպտա, որ երկարի մեր կյանքը: Աստված քեզ հետ տղաս...»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել էր դերասանը։



© NEWS.am STYLE