Սերիալ HBO-ից, որն առաջ է անցել «Գահերի խաղ»-ից

14:14   30 մայիսի, 2019

HBO հեռուստաընկերության նոր նախագիծը՝ «Չեռնոբիլ» սերիալը, հայտնվել է բոլոր ժամանակների շոուների վարկանիշի առաջին տեղում, որոնք արժանացել են հեռուստադիտողի ամենաբարձր գնահատականին։ Այս մասին են վկայում International Movie Data Base կայքի տվյալները։

Картинки по запросу сериал чернобыль 2019

Նախագիծը 9,6 միավոր է հավաքել եւ առաջ անցել «Երկիր մոլորակ 2» (9,5) եւ «Զինակից եղբայրներ» (9,4) սերիալներից։ 9,4 գնահատականի արժանացել են նաեւ «Երկիր մոլորակ», «Ամբողջ ծանրությամբ» եւ «Գահերի խաղը» սերիալները։ Առաջին տասնյակում են հայտնվել նաեւ «Գաղտնալսում», «Մեր մոլորակը», «Տիեզերք. տարածության եւ ժամանակ» եւ «Կապույտ մոլորակ 2» սերիալները։

«Չոռնոբիլ» սերիալի առաջին էպիզոդը թողարկվել է մայիսի 6-ին։ Սերիալը ցուցադրում է «պատմության ընթացքում վատագույն տեխնոլոգիական աղետներից մեկի իրական պատմությունը եւ պատմում տղամարդկանց ու կանանց մասին, որոնք զոհել են իրենց՝ Եվրոպան աներեւակայելի աղտեից փրկելու համար։ Սերիալը կենտրոնացած է ատոմակայանում սրտահույզ մասշտաբի աղետի վրա, որը տեղի է ունեցել 1986թ.-ին՝ բացահայտելով ինչպես եւ ինչու է այն տեղի ունեցել եւ ներկայացնելով հերոսների շոկային եւ հրաշալի պատմություններ, որոնք կռվել են ու ընկել»։



© NEWS.am STYLE