Համացանցում բացահայտել են Քիմ Քարդաշյանի լուսանկարի լուրջ խմբագրումը ֆոտոշոփով

15:16   30 մայիսի, 2019

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ աստղերը ֆոտոշոփով խմբագրում են իրենց լուսանկարները։ Սակայն Քիմ Քարդաշյանի՝ լրջորեն մշակված դեմքն ու մարմինն անհանգստացրել են երկրպագուներին։ Հեռուստաասղտն Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ զբոսանքի ընթացքում։ Աստղը կիպ, ատլասյա կոմբինեզոն է կրում։

Ֆոտոշոփը բացահյատողները հրապարակել են ամուսինների զբոսանքի տեսագրությունը, որում ակնհայտ անհամապատասխանություններ են նկատվում լուսանկարի հետ, որը հրապարակվել է Քարդաշյանի Instagram-յան էջում։ Լրջորեն մշակված են դեմքն ու ձեռքերը, գոտկատեղը բարակացված է, փոխված է դեմքի օվալը։  

Համացանցի օգտատերերը սկսել են մեկնաբանել լուսանկարները՝ աստղին մեղադրելով անինքնավստանության եւ բարդույթավորվածության համար։ Նրանց մի մասն այն կարծիքին է, որ օրիգինալ լուսանկարներն ավելի լավն են, քան մշակվածները։ Մյուսները շնորհակալություն են հայտնել, որ ամուսնու լուսանկարներն առանց փոփոխության են։



© NEWS.am STYLE