«Փշրված հոգիդ հավաքում ես բեկոր առ բեկոր, հենվում ցավերիդ վրա ու ... կանգնում». Նազենի Հովհաննիսյան

16:13   30 մայիսի, 2019

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է արել Instagram-ում։

«... փշրված հոգիդ հավաքում ես բեկոր առ բեկոր, հենվում ցավերիդ վրա ու ... կանգնում: 
Ուղիղ մեջքով կանգնում: Կորուստն անափ կարոտի անդունդ է. կա՛մ չարությամբ կլցնես, կա՛մ` սիրով: Ես Սիրով կլցնեմ: Իմ ծնողներն էս աշխարհում բոլորին միայն սեր էլ տվել են: 
Ֆիզիկական բացակայությունը սիրելիների` նրանց հավերժության ճանապարհն է»,- գրել նա։

Օրեր առաջ մահացել էր դերասանուհու հայրը։ «Իմ Լույսն ու իմաստը` Հայրս... մահացավ: Էս դատարկությունը երբեք չի լցվի»,- գրել  էր նա։



© NEWS.am STYLE