IKEA-ն վերստեղծել է հայտնի սերիալների հյուրասենյակները

20:17   30 մայիսի, 2019

IKEA ընկերությունը ցույց է տվել սենյակների դիզայնը, որոնք կահավորված են հայտնի սերիալիների ոճով, սակայն շվեդական ապրանքանիշի կահույքով։ Լուսանկարներում կարելի է տեսնել «Ընկերները» սերիալից Մոնիկայի հայտնի հյուրասենյակը, «Սիմպփսոնների» հյուրասենյակը, ինչպես նաեւ սենյակը «Շատ տարօրինակ գործերը» սերիալից։ Նախագիծը մշակված է որպես Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող խանութի գովազդային արշավ։

Гостиная из сериала

«Ընկերներ» սերիալի հյուրասենյակը

Гостиная IKEA

IKEA-ի հյուրասենյակը

Դատելով լուսանկարներից՝ հնարավոր է բոլոր իրերն առանձին գնել։ Օրինակ՝ Մոնիկայի հյուրասենյակի նման վարագույրերն արժեն մոտավորապես 40 դոլար, իսկ Սիմփսոնների ընտանիքի բազմոցը՝ 490 դոլար։

Гостиная

«Սիմփսոնների» հյուրասենյակը

Гостиная IKEA

IKEA-ի հյուրասենյակը

Комната из 

«Շատ տարօրինակ գործերը» սերիալի սենյակը

Комната IKEA

Թեեւ նախագիծը մտածված է Արաբանական Միացյալ Էմիրությունների համար, մյուս տարածաշրջանների բնակիչները կարող են նմանատիպ իրեր փնտրել IKEA-ի կատալոգում։

Աղբյուրը՝  Esquire



© NEWS.am STYLE