Էշտոն Քաթչերը ցուցմունք է տվել մոլագարի դեմ, որը սպանել է նրա ընկերուհուն

19:16   30 մայիսի, 2019

41-ամյա Էշտոն Քաթչերը վկայի կարգավիճակ ունի տղամարդու վերաբերյալ դատական գործում, որը տարիներ առաջ սպանել էր նրա ընկերուհուն։ Հոլիվուդյան դերասանը պատմել է տեղի ունեցածի մասին եւ այն մասին՝ ինչպես չի կարողացել կանխել ողբերգությունը։

22-ամյա Էշլի Էլերինը սովորել է դիզայնի ինստիտուտում։ 2001թ.-ի սկզբին նա հանդիպել է Էշթոնի հետ։ Մի անգամ՝ փետրվար ամսին, նրանք պայմանավորվել են, որ արտիստը նրա աղջկա ետեւից կգնա Լոս Անջելեսում գտնվող բնակարան, ապա զույգը կմեկնի Grammy-ին հաջորդող երեկույթին։ Հանդիպումը նշանակված էր 20։00-ին, սակայն կես ժամ առաջ ծրագրերը մի փոքր փոխվել են։

Эшли Эллерин

«Ես ասացի, որ մի փոքր կուշանամ, եւ նա ասաց. «Լավ, կհանդիպենք ավելի ուշ»»,- դատարանում ասել է Քաթչերը։ Մի քանի ժամ անց դերասանը կրկին որոշել է զանգահարել սիրելիին, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգին։ Էլերինը շատ էր դուր գալիս Էշթոնին, եւ նա վախեցել է կպչուն թվալ՝ չափից շատ զանգահարելով։ Այդ պատճառով նա զբոսնել է շան հետ, ապա գնացել նրա տուն։

Էշթոնի առաջ դուռը չեն բացել։ Նա մի փոքր քայլել է տան մոտակայքում եւ նույնիսկ նայել պատուհանից։ Տունը մի փոքր թափթփված է եղել, սակայն նկատելի է եղել մուգ հեղուկի լճակ։ Քաթչերը, սակայն այդ ամենը վերագրել է երեկույթին։ Նա կարծել է, որ Էշլին ցանկացել է միայնակ մեկնել երեկույթին։ «Ես հասկացա, որ ես չափազանց ուշ եմ հայտնվել»,- խոստովանել է դերասանը։

Эштон Катчер дает показания в суде

Աղջիկը սերիական մարդասպան Մայքլ Գարգիլոյի զոհն է դարձել։ Նա զոհին ավելի քան 50 վնասվածք է պատճառել։ Նա եւս երկու դաժան սպանության հեղինակ է եւ միայնակ աղջիկների տուն է մտել՝ ներկայանալով որպես օդափոխիչներ վերանորոգող։

Հարցաքննության ընթացքում Քաթչերը չի կարողացել պատմել՝ նախկինում տեսե՞լ է այդ մարդուն, թե ոչ։ Սակայն տղամարդու դեմ բազմաթիվ այլ ապացույցներ կան։ Մեղադրողները ցանկանում են հասնել մահապատժի։

Ողբերգությունից մի քանի տարից անց Քաթչերը ծանոթացել է ապագա կնոջ՝ Դեմի Մուրի հետ։ Նրանք ամուսնացած են եղել 2005-2013թթ.։ Ամուսնալուծությունից մի քանի ամիս անց Էշթոնն ամուսնացել է Միլա Կունիսի հետ։ Այժմ զույգը երկու երեխա ունի՝ երեքամյա Իզաբել Ուայաթը եւ երկուամյա Դիմիտրին։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Getty, Legion-media



© NEWS.am STYLE