Զարուհի Բաբայանի լուսանկարն՝ Արցախից

17:11   30 մայիսի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանն Արցախում արված լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Զարուհին դասական կերպար է ընտրել։ Նա սպիտակ վերնազգեստ է կրում, որը համադրել է կապույտ տաբատի եւ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ կոշիկներն ու վառ դիմահարդարումը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր դստեր՝ Սոֆի Դեւոյանի հետ։ Գեղեցկուհի մայրն ու դուստրը երեկոյան զգեստներ էին կրում։ Զարուհին կարմիր զգեստ էր ընտրել, որը համադրել էր խոշոր աքսեսուարների՝ ականջօղերի հետ, Սոֆին՝ բաց գույնի զգեստ։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրանց։



© NEWS.am STYLE