21:47 30 մայիսի, 2019Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է մարզասրահում։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Մորտոն ինքնանկար է հրապարակել, որում մարզական հագուստ է կրում։ Նա ծաղկային պրինտով սպորտային տաբատ է ընտրել եւ կապույտ տոպ։ «Յոգայի ժամ»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մորտոն ցուցադրել էր դպրոցական ատեստատի գնահատականները։ Կադրից պարզ էր դառնում, որ նա գերազանցությամբ է ավարտել դպրոցը։