Փիրուզագույն պիջակ եւ գլխարկ․ Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը՝ Լիոնից

22:34   30 մայիսի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Երգչուհին, ով համերգային շքեղ ծրագրով շրջագայում է աշխարհով,  ներկայացել է փիրուզագույն հանդերձանքով։ Նա կրում է պիջակ ու նույն երանգի գլխարկ։ Կադրին կից երգչուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ « ամոզված եմ,որ կիրակի օրը Լիոնում դահլիճը դղրդալու է։ Չէ՞ որ ես արդեն մի քանի անգամ տեսել եմ Լիոնի հանդիսատեսի ցնծությունը ինչ աստիճանի կարող է հասնել»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Երգչուհին ներկայացել էր բեմական շքեղ հանդերձանքով։ Նա կրում էր մարմինն ընդգրկող, փայլուն, կաթնագույն կոմբինիզոն։ Կադրին կից երգչուհին գրել էր․ «Երեկվա համերգին Մարսելի իմ հանդիսատեսը փայլում էր։ Ինձ հաջողություն մաղթեք. այսօր բացառիկ օր է իմ կյանքում. մեկ օրում երկու մենահամերգ՝ ամեն մեկը երկու ու կես ժամ տևողությամբ, իսկ վաղը արդեն կերգեմ Ստրասբուրգում»։



© NEWS.am STYLE