Պատերազմ է հասունանում. ինչպես է Balenciaga-ի ստեղծագործական տնօրենը նեղացրել Բուզովային

11:18   31 մայիսի, 2019

Օլգա Բուզովայի երկրպագուները դուրս են եկել Balenciaga-ի ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիայի դեմ։ «Զգուշացեք, Սոբչակն է» («Осторожно, Собчак») շոուի վերջին թողարկման ընթացքում Սոբչակն ասել է. «Ես ընկերական հարաբերություններ ունեմ երիտասարդ դիզայների հետ, որը, չգիտես՝ ինչու, կարծում էր, թե մտերիմ հարաբերություններ ունեմ Օլգա Բուզովայի հետ։ Նա ասում է՝. «Լսիր, կարո՞ղ ես նրան խնդրել չկրել մեր կաշվե բաճկոնը, քանի որ մենք չենք ցանկանում. նա ամենուր կրում է այն եւ նշում մեր ապրանքանիշը։ Եվ նրանք չեն կարող ոչինչ ասել, քանի որ նա իրերը գնում է իր գումարով»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ольга Бузова (@buzova86)

Բուզովան չի լռել։ Նա Instagram-ում թողարկումից մի հատված է հրապարակել ու գրել. «Քսյուշան երեկ հայատարարել է, որ ինչ-որ դիզայներ իրեն խնդրել է ինձ փոխանցել, որ ես այեւս չկրեմ իր ապրանքանիշի հագուստը։ Ըստ իմ տեղեկությունների՝ նա Դեմնա Գվասալիան է՝ Balenciaga-ի ստեղծագործական տնօրենը (վրացի դիզայներ, Vetements ապրանքանիշի հիմնադիր, Balenciaga նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն. խմբ)։

Բացի նրանից, որ նա տղամարդ է, նաեւ վրացի է։ Իսկ վրացի տղամարդիկ ինձ մոտ միշտ ասոցացվել են տղամարդկության ու արժանապատվության հետ։ Արդյոք հարիր է տղամարդուն խոսել աղջկա մասին, որը նրանից հագուստ է գնում մեծ գումարով։ Հարցը հռետորական է։ Ձեր բամբասանքից հետո, հարգելի Դեմնա, ես ցանկանում եմ վերադարձնել ամենն, ինչ գնել եմ ձեզ մոտ։ Ոչ մի խնդիր։ Ձեր բաճկոնը Միլանում գնել եմ 300.000  ռուբլիով, իսկ սպորտային կոշիկները՝ 60 հազարով։ Ուրախությամբ պատրաստ եմ այն ձեզ վերադարձնել։ Իսկ դուք վերադարձրեք իմ գումարը, ես այն կգերադասեմ ծախսել լավ գործի համար։

Հ.Գ. Ես ժողովրդի զավակն եմ։ Այո՛, ես կարող եմ հիմա ինձ շատ բան թույլ տալ։ Բայց ես գիտեմ գումարի արժեքը, եւ եղել են ժամանակներ, երբ ուտելու բան չեմ ունեցել։ Ես հատակ եմ մաքրել 50 ռուբլու դիմաց։ Բայց դա չի նշանակում, թե դրանով ինձ կարելի էր նվաստացնել»։



© NEWS.am STYLE