Քիմ Քարդաշյանին ծաղրանմանակել է նրա շունը

12:12   31 մայիսի, 2019

«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը սիրում է երբեմն կատակել. Instagram-ի իր էջում նա մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում պատկերված են ինքն ու իրեն նմանակող շունը։

Похожее изображение

Քիմին «ծաղրանմանակողը» Սուշին է՝ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի տնային կենդանին։ Շան որոշ լուսանկարներ արվել են ֆոտոշոփի օգնությամբ, մյուսները բեմադրված են։

Картинки по запросу kardashian dog

Առաջին լուսանկարում շունը Mugler-ի՝ 1998թ.-ի վինտաժային զգեստ է կրում, որով Քիմը հայտնվել էր Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը։ Երկրորդ լուսանկարը ցուցադրում է Քիմին եւ Սուշիին լողավազանում, իսկ երրորդում աստղն ու նրա շունը պատկերված են աշխատանքի ընացքում։ Սուշին մեկ այլ շան հետ նայում է նոութբուքի էկրանին։ Ընդ որում, շունը կոմբինեզոն ու ակնոց է կրում։  

Картинки по запросу kardashian dog



© NEWS.am STYLE