Ռուսաստանում Էլթոն Ջոնի մասին պատմող ֆիլմից հեռացրել են հոմոսեքսուալ տեսարանը

13:33   31 մայիսի, 2019

«Ռոքեթմեն» ֆիլմը, որը պատմում է Էլթոն Ջոնի կյանքի մասին, ռուսական վարձույթում կհայտնվի կրճատված վիճակում։ Ֆիլից հանել են Ջոնի եւ համասեռամոլ հորսներից մեկի միջեւ սեռական հարաբերության տեսարանը, ինչպես նաեւ կրճատել ալկոհոլի եւ թմրամիջոցների օգտագործման տեսարանները։ Ընդ որում ֆիլմի վարկանիշը թողնվելէ նույնը՝  «18+», հայտնում է «Кинопоиск»-ը։

Սիրային հարաբերությունների գիծը պահպանված է , քանի որ սյուժետային կարեւոր նշանակություն ունի։ Կրճատվել են նաեւ ալկոհոլի եւ թմրամիջոցների օգտագործման տեսարանները, որոնից կախվածության դեմ Էլթոն Ջոնը բուժում է ստացել վերականգնողական կլինիկայում։

Ֆիլմի կրճատված տարբերակը ցուըադրվել է մոսկովյան պրեմիերայի ընթացքում։ Հիշեցնենք՝ Էլթոն Ջոնի կյանքի մասին պատմող ֆիլմ առաջին անգամ ցուցադրել են Կաննի կինոփառատոնի ընթացքում, ուր այն ծափահարություններով են ընդունել։ Նա նաեւ հայտարարել է, որ որոշ ստուդիաներ առաջարկել են ֆիլմից հանել դաժան տեսարանները՝ այն 13 տարեկան հեռուստադիտողների համար համապատասխանեցնելու համար։

Картинки по запросу elton john getty images

«Բայց ես չեմ ապրել կյանքով, որին կարելի է հատկացնել 13+ վարկանիշը։ Ես չէի ցանկացա, որ ֆիլմը լի լինի թմրամիջոցներով եւ սեքսի տեսարաններով, բայց բոլորը գիտեն, որ 70-ականներին եւ 80-ականներին ինձ մոտ շատ է եղել եւ՛  նա, ե՛ւ նա։ Առանձնակի իմաստ չկար ֆիլմ նկարահանելու, որում ես համերգից հետո հանգիստ վերադառնում եմ հյուրանոցային համար մի բաժակ կաթով եւ Աստվածաշնչով»,- պարզաբանել է արտիստը։

Լուսանկարները՝ Getty Images, կադրեր ֆիլմից



© NEWS.am STYLE