17:52 1 հուլիսի, 2013Լոս Անջելեսում հունիսի 30-ին անցկացվել է Black Entertainment Television (BET) Awards-2013 մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Ռիհանան մրցանակ է ստացել որպես լավագույն R&B/Pop երգչուհի:
The Independent-ի փոխանցմամբ, հանդիսության ժամանակ իր արտաքինով բոլորին մթագնել է 43-ամյա Մըրայա Քերին, ով ներկայացել է ադամանդներից կարված զգեստով:

BET Awards-ին մասնակցել են նաեւ Սիարան, Բրենդին, Իվը, Ջորջին Սփարքսը եւ Միան, Snoop Dogg-ը, R. Kelly-ն, Ֆարել Ուիլյամսը, Ջասթին Թիմբերլեյքը եւ հայտնի այլ կատարողներ:
Նշենք, որ BET Awards-ը 2001 թվականին հիմնադրել է ամերիկյան Black Entertainment Television հեռուստակայանը: Մրցանակներ են հանձնվում տարվա ընթացքում աչքի ընկած աֆրոամերիկյան երաժիշտների, դերասանների, մարզիկների եւ հաղորդավարների:
BET Awards - 2013-ի հաղթողներն են.
«Լավագույն R&B/Pop երգչուհի» - Ռիհանա
«Լավագույն R&B/Pop երգիչ» - Միգել
«Լավագույն հիփ-հոփ երգչուհի» - Նիկի Մինաժ

«Լավագույն հիփ-հոփ երգիչ» - Քենդրիկ Լամար
«Լավագույն խումբ» - Macklemore & Ryan Lewis
«Լավագույն դերասան» - Ջեյմի Ֆոքս
«Լավագույն դերասանուհի» - Քերի Վաշինգթոն
«Ծագող աստղ» - Գաբրիել Դուգլաս
«Լավագույն ֆիլմ» - «Մտածիր, ինչպես տղամարդը»
Պատվավոր մրցանակներ - Դուեյն Ուեյդ, Չարլի Ուիլսոն
