«Փորձում եմ շատ չմտածել ապագայի մասին, որպեսզի չկորցնեմ ներկաս». Քոլին Ֆարելը նշում է 43-ամյակը

16:04   31 մայիսի, 2019

Իռլանդացի հայտնի դերասան Քոլին Ֆարելը, որն առավել հայտնի է «Ալեքսանդր», «Հեռախոսի խցիկը», «Հատկու կարծիք», «Վախի գիշերը» հոլիվուդյան նախագծերից, այսօր՝ մայիսի 31-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Դերասանը դարձավ 43 տարեկան:

2003 թ-ին People ամսագիրը հոլիվուդյան աստղին դասել է աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում, իսկ Company ամսագրի վարկանիշով նա նույն թվականին աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակում զբաղեցրել է 6-րդ տեղը:

Սեքսուալ դերասանը հատնի է ոչ միայն իր մասնակցությամբ նախագծերով, այլեւ սուր, երբեմն էլ՝ հումորային հարցազրույցներով: Դրանցից ամենահետաքրքիր մեջբերումները ներկայացնում ենք ստորեւ:

«Դեռեւս երկնքում չեմ տեսել այնպիսին լուսին, որը մի պահ շունչս տարած չլինի, կամ գոնե մեկ րոպեով ինձ չգրավի»:

«Որքան մեծանում եմ ու ավելի հանգիստ դառնում, հասկանում եմ, որ կնոջ ամենագրավիչ հատկանիշը բարությունն է»:

«Ես չեմ շտապում հասնել մի տեղ, ես չունեմ ծրագրեր, չունեմ քարտեզ: Եթե այս բիզնեսում այդպես անես, ինքդ քեզ կոչնչացնես»:

«Ես մեծ, ծեր ռոմանտիկ եմ»:

«Փորձում եմ շատ չմտածել ապագայի մասին, որպեսզի չկորցնեմ ներկաս»:

«Ցավն ու տխրությունը հեշտությամբ եմ կարողանում դնել իմ մարմնավորած հերոսների մեջ: Դա երեւի նրանից է, որ ինքս էլ մարդ արարած եմ, կամ էլ, որ իռլանդացի եմ»:

«Երբ առաջին անգամ գրկում ես երեխայիդ, ուժն ու սերը լվանում են քեզ: Ինձ հետ հենց այդպես է եղել, իսկ ես չէի կարծում, թե նման բան մի օր հնարավոր է զգամ»:

«Այնպես չէ, որ ես հիմար եմ, բայց երբեմն պարզապես չեմ մտածում»:

«Հարստությունն ու հաջողությունը հաճախ բաժանում են մարդկանց, ինչը չես ասի աշխատասիրության մասին: Այն ունակ է միավորելու»:

«Ես շատ լավ գիտեմ՝ որոնք են կյանքում ամենից կարեւոր բաները: Այն, որ ես էկրանին երկու ժամով դառնում եմ մի մարդ, որն ինձ հետ կապ չունի, չի նշանակում, որ ես ավելի լավն եմ, քան կոքիս կանգնած ինչ-որ մեկը»:

Լուսանկարները՝ Facebook, The Talks, GQ.com



© NEWS.am STYLE