Արմինկայի հմայիչ լուսանկարներն ու զգեստապահարանի ցանկալի աքսեսուարը

18:41   31 մայիսի, 2019

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, կիսվել է նոր լուսանկարներով։ Մեկնաբանություններում երգչուհին հայտնել է, որ գլխարկներն այժմ իր զգեստապահարանի ցանկալի աքսեսուարներն են։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում Արմինկան մուգ գույնի բլուզ է կրում, որը համադրել է նույն երանգի գլխարկի հետ։ Երգչուհին արտահայտիչ դիմահարդարմամբ է։ «Եթե ժամանակին գլխարկներն ինձ դուր էին գալիս միայն ուրիշների վրա, ապա այժմ դրանք իմ զգեստապահարանի ցանկալի աքսեսուարներն են։ Սազո՞ւմ է»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված կադրերում Արմինկան արտահայտիչ շպարով էր. ընդգծված էին աչքերն ու շուրթերը, ինչպես նաեւ այտոսկրերը։ Երգչուհին երեկոյան սանրվածք էր ընտրել։ Արմինկայի էջը լի էր դրական մեկնաբանություններով։ «Գեղեցկություն»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE