Երգչուհի Շերն անվանական «անսեռ» օծանելիք է թողարկել

16:32   31 մայիսի, 2019

Համաշխարհային երաժշտության լեգենդ, երգչուհի Շերլին Սարգսյանը, որը հայտնի է Շեր անունով, երկրպագուներն ուրախացրել է նոր արտադրանքով։ Ճիշտ է, ոչ երաժշտական։ Այս անգամ երգչուհին օծանելիք է թողարկել, որը ստեղծվել է սեփական բանաձեւով։

Փոփ երաժշտության կուռքի խոսքով՝ բույրն օրիգինալ է ու «անսեռ». այն համապատասխանում է ինչպես ուժեղ սեռի ներկայացուցիչներին, այնպես էլ կանանց։ Բաղադրիչների վրա աշխատելիս երգչուհին փորձել է հենց այդպիսի արդյունքի հասնել։

Բույրը ներառում է վառ ու կտրուկ բերգամոտ, վանիլի քաղցրություն եւ հասմիկի նոտաներ։ Սա երգչուհու երկրորդ օծանելիքն է, ընդ որում նա առաջինը վաճառքի է հանել ավելի քան 30 տարի առաջ՝ 1987թ.-ին։ «Uninhibited» օծանելիքն այդ տարիներին բավական պահանջված էր, այդ պատճառով կարելի է ակնկալել, որ Շերի նոր բույրը եւս բարձր վարկանիշ կունենա։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE