Գվինեթ Փելթրոուն լոգարանում սեռական հարաբերության համար հարմարանքներ է թողարկել

17:17   31 մայիսի, 2019

46-ամյա Գվինեթ Փելթրոուն արդեն 11 տարի է՝ զբաղվում է իր Goop պորտալի առաջխաղացմամբ։ Նախկինում դերասանուհին առաջարկում էր վիտամիններ, կոսմետիկա եւ հագուստ գնել, իսկ այժմ այլ ուղղությամբ է աշխատում. նա զբաղված է երկրպագուների սեռական կյանքի զարգացմամբ։

Հոլիվուդյան աստղի կայքում նոր, արտավոր ապրանք է հայտնվել՝ բռնակներ լոգարանի համար։ Սովորաբար այսպիսի հարմարանքներ օգտագործում են մեծահասակները, որոնց համար դժվար է դուրս գալ լոգասենյակից։ Սակայն Գվինեթը դրա օգտագործման նոր միջոց է գտել։

Գվինեթի կայքը մի շարք սարքեր է առաջարկում, որոնք հնարավոր է թաց մակերեսին ֆիքսել հատուկ սարքի միջոցով։ Արտադրողները հավաստիացնում են, որ այն կարելի է տեղադրել ցանկացած հարմար անկյունում, ապա օգտագործել լոգասենյակում սեռական հարաբերության ընթացքում։

Պոտենցիալ գնորդներն արդեն իսկ արտահայտել են իրենց անհանսգտությունը։ Նրանք կարծում են, որ ակտիվ գործողությունների արդյունքում դրանք կարող են թուլանալ, եւ այդ դեպքում կարող են վնասվածքներ առաջանալ։

Գվինեթի կայքը տխուր համբավ ունի կասկածելի խորհուրդների եւ արտադրանքի պատճառով։ Սակայն եթե որոշել եք բազմազան դարձնել սեռական կյանքը Փելթրոուի ապրանքների միջոցով, նա բազմաթիվ արտասովոր իրեր է առաջարկում։ Դերասանուհին առաջարկում է նաեւ կաշվե ներքնազգեստ, որը սովորական սեւի փոխարեն պատրաստված է բեժ գույնի կաշվից։

Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Goop


© NEWS.am STYLE