Պամելա Անդերսոնն ամուսնուց բաժանվել է «Բորատ» ֆիլմում առեւանգման տեսարանի պատճառով (վիդեո)

18:15   31 մայիսի, 2019

Կատակերգու, դերասան եւ սցենարիստ Սաշա Բարոն Կոենը հայտարարել է, որ 2006թ.-ին թողարկված «Բորատ» ֆիլմում Պամելա Անդերսոնի առեւանգման տեսարանը դերասանուհու եւ նրա ամուսնու բաժանման պատճառ է դարձել, հայտնում է The Daily Beast-ը։

Սաշա Բարոն Կոենը հիշեցրել է տեսարանի մասին, որում գլխավոր հերոսը վազում է ԱՄՆ փողոցներում եւ նկատում Պամելա Անդերսոնին, որը շփվում է երկրպագուների հետ։ Նա մոտենում է Անդերսոնին եւ առեւանգում նրան։ Սաշա Բարոն Կոենն առաջին անգամ խոստովանել է, որ տեսարանը մասնակիորեն է բեմադրված. նկարահանման մասին գիտեր միայն Անդերսոնը։

Դերասանը պատմել է, որ ստիպված են եղել կրկին նկարահանել տեսարանը. առաջին փորձի ընթացքում Կոենը առեւանգել է Անդերսոնին եւ նրա հետ փողոց գնացել։ Դերասանուհու երկրպագուներից ոչ մեկը չի կանգնեցրել նրան։ «Ես մտածում էի՝ այս ինչ երկրպագուներ են»,- հիշել է նա։

Նշվում է, որ երկրորդ դուբլն ավելի շատ ուշադրություն է գրավել, սակայն Անդերոնը պատահաբար վնասվածք է ստացել։ Դերասանը հավելել է, որ երաժիշտ Կիդ Ռոքը (իսկական անունը՝ Ռոբերտ Ջեյմս Ռիտչի), որի հետ այդ ընթացքում ամուսնացած է եղել Անդերսոնը, սաստիկ զայրացել է եւ դերասանուհուց ամուսնալուծություն պահանջել։



© NEWS.am STYLE