Էվա Խաչատրյանի վառ ու հմայիչ կերպարը

20:46   31 մայիսի, 2019

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Դերասանուհին կադրեր է հրապարակել իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Էվան դեղին գույնի բլուզ է կրում, որը համադրել է վառ դիմահարդարման հետ. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին պատասխանել էր NEWS.am STYLE-ի հարցերին։ «Թե´ թատրոնում, թե´ ֆիլմերում, թե´ սերիալներում մարմնավորածս կերպարները շատ տարբեր են: Երկար տարիներ եմ աշխատում հեռուստատեսության ոլորտում ու, բարեբախտաբար, միշտ հետաքրքիր կերպարների եմ մարմնավորել: Կարծում եմ՝ դերասանի մեկնաբանությունից է գալիս՝ ինչպիսին ես դու դերդ տեսնում եւ զգում. դրան ձուլվում է սցենարը եւ ստացվում է վերջնական արդյունքը: Թե ինչպես է ընտրությունը կատարվում, ես չգիտեմ: Հավանաբար որոշ ռեժիսորներ ճանաչում են քո դերասանական տեսակը, որոշները վստահ են, որ հենց քո տեսակն է պետք, ոմանք էլ թողնում են, որ դու եւ սցենարիստը գտնեք տվյալ կերպարին: Ամեն դեպքում, դրանք հիմնականում ստացված կերպարներ են՝ հիշվող ու տարբերվող (ժպտում է): Մի կարեւոր բան եւս՝ իմ մարմնավորած կերպարներում հիմնականում կա ուժեղ կամքի դրսեւորում, ինչը որ ես ունեմ որպես մարդ, եւ այժմ միայն այդ կետն է, որը կապում է ինձ իմ կերպարներին»,- նշել էր նա։

Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotographyy



© NEWS.am STYLE