Տոմսեր դեպի Եգիպտոս, գումարային մրցանակներ ու նվերներ. Yerevan mall-ի մեգախաղարկությունը` Ակումբային քարտապանների համար

12:25   1 հունիսի, 2019

Մայիսի 30-ին Yerevan Mall-ը հերթական մեգախաղարկությունն էր կազմակերպել իր Ակումբային քարտապանների համար, որի գլխավոր մրցանակն էր երկու անձի համար նախատեսված տոմսեր դեպի Եգիպտոս: Եղան նաեւ այլ մրցանակներ` 100.000, 50.000, 20,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր, որոնցով քարտապանները հնարավորություն ունեն գնումներ կատարել Yerevan Mall-ի խանութներից եւ մրցանակներ Yerevan Mall-ում գործող մի շարք խանութների կողմից:

Խաղարրկության ընթացքում կայացավ նաեւ համերգային ծրագիր Marbey & Freeform Jazz Band-ի մասնակցությամբ:

«Իր բացումից անմիջապես մեկ տարի անց Yerevan mall-ը սկսել է Ակումբային կուտակային քարտի գաղափարը: Քարտը հնարավորություն է տալիս հաճախորդներին Yerevan mall-ում կատարած գնումներից հետո կուտակել միավորներ: Տարվա ընթացքում քարտապանները կարողանում են կուտակած միավորները փոխանակել Club.yerevanmall.am կայքում տեղադրված նվերներով: Կայքում յուրաքանչյուր հաճախորդ ունի իր անձնական էջը, որտեղ կարողանում է տեսնել իր հավաքած միավորները, իր համար հասանելի նվերները եւ, բնականաբար, ինքն է որոշում, թե որոնք ընտրի:

Ակումբային քարտի հետ կապված շատ խաղարկություններ ենք ունեցել: Սա հերթականն է: Ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 29-ը ներառյալ նույն սկզբունքով` քարտատերերից յուրաքանչյուրը կատարած գնումների դիմաց կարող էր կուտակել: Ունենք բավականին մեծ քանակությամբ մասնակիցներ` մոտ 2000: Գլխավոր մրցանակն է` տոմսեր դեպի Եգիպտոս` երկու հոգու համար, որը մեր գործընկեր «Շելբի տուր» տուրիստական ընկերության կողմից է»,- նշեց Yerevan Mall-ի միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանը:

Ակումբային քարտ կարող է ստանալ Yerevan Mall-ի յուրաքանչյուր հաճախորդ, ով գնումներ կկատարի կամ կօգտվի որեւէ ծառայությունից եւ տեղեկատու բաժին կներկայացնի 15.000 ՀՀ դրամ և ավել գնումների ՀԴՄ կտրոն։

Ինչ վերաբերում է Yerevan mall-ում սպասվող առաջիկա միջոցառումներին, ապա հունիսի 1-ին բացումը կտրվի երեխաների համար նախատեսված շոու-ծրագրով: Հունիսի ընթացքում կլինի եւս մեկ միջոցառում՝ նախատեսված տղամարդկանց համար, որը կկրի «Մորուքն է, որ քեզ պետք է գեղեցկացնի խորագիրը», որի ընթացքում 15 մորուսավոր տղամարդ Կարո Աբաջյանի կողմից անվճար սպասարկում կստանան:

Մայիսի 30-ին կայացած մեգախարկության մանրամասներն ու հաղթողները` NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 



© NEWS.am STYLE