Վառ երանգի տոպ, ուլտրակարճ կիսատաբատ․ Անահիտ Սիմոնյանի նոր տեսանյութն ԱՄՆ-ից

10:47   1 հունիսի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

View this post on Instagram

A post shared by Аня Симонян (@anahitsimonyan) on

Անահիտ Սիմոնյանը միկրոլբոգի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Նա կրում է վառ երանգի տոպ, ուլտրակարճ կիսատաբատ եւ գործած ժիլետ։ Կերպարն ամբողջացնում են երկարաճիտները։ Իսկ, ահա կադրին կից երկրպագուները նրան դրական մեկնաբանություններ են ուղղել։

Հիշեցնենք՝ երգչուհին ավելի վաղ կիսվել էր ընտանեկան լուսանկարով։ Հրապարակված կադրերում Անահիտ Սիմոնյանը պատկերված էր որդու հետ։ Արմանը ջերմ գրկել էր մայրիկին։ «Մեր երեկոյան զբոսանքները սիրելի Երեւանում»,- լուսանկարը մակագրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE