Դասական ու շքեղ․ նրբաճաշակ Արփինե Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքը

13:11   1 հունիսի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կրկին ներկայացել է հետաքրքիր, գրավիչ ու ոճային կերպարում։ Նա իր Instagram-ում նոր, ամառային լուսանկարներ է հրապարակել։

Կադրերում Արփինե Հովհաննիսյանը կրում է վառ նարնջագույն կոստյում, կադրերից մեկում գլխա7որ եւ արեւային ակնոց։ Կադրերում նկատում ենք նուրբ շպար։

Արփինե Հովհաննիսյանի հետեւորդները գնահատել են նրա գեղեցկությունը՝ թողնելով բազմաթիվ դրական մեկնաբանություններ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը վառ կերապր էր ընտրել։ Նա վարդագույն տաբատ էր կրում, որը համադրել էր նույն գույնի պիջակի եւ սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողաջացրել էին ժամացույցը եւ բրոշը։

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի



© NEWS.am STYLE