Արծաթյա խաղալիք․ Պրյանկա Չոպրայի նվերը՝ Մեգան Մարքլի որդուն

15:44   1 հունիսի, 2019

Մեգան Մարքլը շարունակում է որդուն ծանոթացնել աստղային ընկերների հետ։ Այս անգամ նրան հյուր էին գնացել դերասանուհի Պրյանկա Չոպրան եւ նրա 26-այա ամուսին՝ երաժիշտ Նիք Ջոնասը։ Զույգը հիացել է Ֆրոգմորում գտնվող առանձնատնով անցած հանգստյան օրերին, սակայն այս մասին հայտնի է դարձել միայն այժմ։

«Նրանք սիրահարվել են փոքրիկ Արչիին, ինչպես նաեւ ուրախացել են Մեգանի համար, քանի որ դքսուհուն դուր է  գալիս իր նոր կյանքը եւ նա բացարձակ երջանիկ է», - The Sun-ին պատմել է աղբյուրը։

Նա նաեւ բացահայտել է, թե ինչ նվեր են Արչիին մատուցել Պրյանկան ու Նիքը։ Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի որդուն աստղային զույգը արծաթյա հարմարանք է նվիրել, որի օգնությամբ օճառից պղպջակներ են ստանում։ Աքսեսուարը Tiffany & Co. ապրանքանիշի է, արժե 250 դոլար։

Հիշեցնենք, որ 3,3 կգ քաշով փոքրիկը ծնվել է մայիսի 6-ի վաղ առավոտյան՝ լոնդոնյան Փորթլենդ հիվանդանոցում։ Ըստ ավանդույթի նրա լույս աշխարհ գալու լուրը հայտնել են օրվա երկրորդ կեսին։ Այս բարի լուրը հայտարարել է արքայազն Հարրիին, իսկ զույգը տեսախցիկների առջեւ երեխային ներկայացրել են միայն մայիսի 8-ին։



© NEWS.am STYLE