«Ծնունդդ շնորհավոր, իմ ամենամեծ սեր»․ Լիլիթ Կարապետյանի շնորհավորանքը՝ որդուն

17:43   1 հունիսի, 2019

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր  հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է որդու՝ Կարենի հետ։ Ջերմ լուսանկարին կից երգչուհին շնորհավորել է որդու տարեդարձը՝ գրելով․ «Կարենս, ծնունդդ շնորհավոր լինի։ Առողջ լինես, միշտ ուրախ, հաջողակ։ Բարությունդ, հումորդ երբեք չպակասեն։ Լավ մարդ լինես, մեծերին հարգես, բոլորին օգնես, համեստ լինես։ Իմ ամենամեծ ՍԵՐ»։

Երգչուհին ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր որդու՝ Կարենի հետ։ Երգչուհու որդին մեղմ համբուրում էր իրեն։ Լուսանկարին կից Լիլիթը հայտնել էր, որ միանում է Ս. Սարգսի տոնի ֆլեշմոբին, ապա հավելել․ «Իմ ամենամեծ սեր։ Իսկ դուք ու՞մ եք սիրում....»։



© NEWS.am STYLE