Քարդաշյան-Ջեններ ընտանիքի հետ սկանդալը նրան հայտնիություն բերեց․ Ջորդին Վուդսը դերասանուհի է դարձել

20:48   1 հունիսի, 2019

Քարդաշյան-Ջեններ ընտանիքի հետ ունեցած մեծ սկանդալը Ջորդին Վուդսին միայն հաջողություն բերեց։ 21-ամյա աղջկան հրավիրում են տարբեր նախագծերի, ապրանքանիշները համագործակցություն են առաջարկում, իսկ ռեժիսորները՝ դերեր։

Քայլի Ջենների նախկին լավագույն ընկերուհին պատմել է, որ այժմ նկարահանվում է «Grown-ish» սերիալում։ Instagram-ի աստղն արդեն հասցրել է նկարահանման հրապարակից մի քանի կադր հրապարակել իր միկրոբլոգում եւ խոստովանել, որ շատ ուրախ է նման հնարավորության համար։

 «Ես երկար եմ սպասել այս պահին, որ կարողանամ այս ուրախ լուրով կիսվել ձեղ հետ։ Ուրախ են, որ ինձ հրավիրել են նկարահանվել «Grown-ish»-ի նոր եթերաշրջանում։ Սա իմ առաջին դերն է։Սկզբում անհանգստանում էի, սակայն հետո թուլացա։ Խորհուրդ եմ տալիս ռիսկի դիմել, քանզի երբեք չգիտեք, թե ինչ կմատուցի կյանքը», - ասել է Վուդսը։

Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանի բոյֆրենդ Թրիստան Թոմփսոնը նրան դավաճանել է Քայլիի լավագույն ընկերուհի՝ Ջորդին Վուդսի հետ։



© NEWS.am STYLE