Գրիգոր Դանիելյանն ընտանեկան ջերմ կադրեր է հրապարակել

22:39   1 հունիսի, 2019

Դերասան Գրիգոր Դանիելյանը Instagram-ում հաճախ է ներկայացնում զվարճալի լուսանկարներ, հումորային հրապարակումներ, ինչպես նաեւ ջերմ ընտանեկան կադրեր հանգստից ու առօրյայից:

Այս անգամ Գրիգոր Դանիելյանն ընտանեկան, ջերմ լուսանկարներ է տեղադրել իր միկրոբլոգում։ Կադրերում պատկերված են Գրիգորի կինն եւ երեխաները։ Ջերմ լուսանկարներին կից դերասանը կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Շնորհավոր բոլոր մանուկների տոնը։ Աստված պահապան մեր բալիկներին»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված լուսանկարում եւս դերասանը Հռիփսիմե Ելինյանի հետ էր։ «Մենք»,- մեկնաբանություններում գրել էր Գրիգոր Դանիելյանը՝ օգտագործելով նաեւ սեր, ընտանիք հեշթեգերը։



© NEWS.am STYLE